top of page

Հայոց Իշխանաց Միությունը (ՀԻՄ) հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Հայքի և արտերկրի իշխանական և ազնվական տոհմերի ներկայացուցիչներին, ինչպես նաև հայոց ավանդական միապետականության կողմնակիցներին: 

Միությունը նպատակ ունի ձևավորել ժամանակակից հայ ազգային ինքնագիտակցություն՝ նախնիների հայկական հոգևոր արժեհամակարգի և Հայոց պատմական ավանդույթների հիման վրա: Ըստ այդմ, ՀԻՄ-ը աշխատում է վերածնել և տարածել հայ ավանդական արժեհամակարգը, որի հիմքում են տոհմականությունը, ազգային ավանդապաշտությունը և հայրենապաշտությունը: Միության գերագույն նպատակն է՝ նպաստել պատմական Մեծ Հայքի Արքայության վերականգնմանը, միավորմանն ու ամրապնդմանը Հայոց Արքայական Գահի շուրջ: 

 

Սույն կայքը ներկայացնում է Հայոց Իշխանաց Միության հիմնադիր փաստաթղթերը, գործունեության հիմնական բնագավառները, պատմությունն ու ապագա ծրագրերեը:  Կայքը նաև հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալու Միության հիմնական նպատակների և ռազմավարական տեսլականի հետ:  Այցելուները կարող են կապնվել Միության հետ, ուղղել հարցադրումներ և ներկայացնել անդամության հայցեր: 

Թեև կայքը առայժմ գտնվում է իր կայացման փուլում, հիմնական հղումները և նյութերը արդեն իսկ հասանելի են: 

 

Բարի գալուստ Հայոց Իշխանաց Միություն

The Armenian Princely Union (APU) is a public organization that unites the representatives of titled and non-titled noble houses of Armenia and abroad, as well as the supporters of traditional Armenian monarchy.

The Union aims to generate a modern Armenian national identity based on the spiritual values ​​and historic traditions of our ancestors. Accordingly, the APU is working on the revival and spread Armenian traditional values ​​based on dynastic traditionalism and patriotism. The ultimate purpose of the Union is to contribute to the restoration, consolidation and strengthening of the historic Kingdom of Great Armenia under the Armenian Royal Crown.


This website presents the founding documents of the Armenian Princely Union, as well as the main areas of activity, history and future plans. The site also allows visitors to be acquainted with the Union's main objectives and strategic vision. Visitors can contact the Union to ask questions and submit membership applications.


Although the site is still under construction, the key resources and links already available.

Welcome to the Armenian Princely Union

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԻՆՔՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Խաբեությամբ չեն ազնվականում: Ազնվական դառնալու համար մի փորձեք ձեզ տոհմական բարձր  ծագումներ վերագրել, իբր «տատս պատմում էր, որ մենք Բագրատունի էինք» կամ «պապս ասել էր, որ մենք Վարդան Մամիկոնյանի տոհմից ենք». դրանք շատ տարածված ստեր են: Նաև մի փորձեք ձեզ կամ ձեր նախնիներին ինչոր «տիտղոսներ» վերագրել. տիտղոս կարող է շնորհել բացառապես գահակալող միապետը, իսկ հայ տիտղոսավոր տոհմերի ցանկը շատ ստույգ հայտնի է և հիմնված է հայոց պատմության բնագրերի տվյալների վրա: Ինքնակոչությունը համարվում է գողության ամենաստոր տարատեսակը, և ինքնակոչությանը դիմող անձը մեկընդմիշտ փակում է իր առջև ազնվականության դռները:

Ազնվականությունը հիմնված է ազնվության, պարկեշտության և պատվի հստակ օրենքների վրա: Այն բաց համակարգ է, հետևաբար սկզբունքորեն հասանելի է ամեն մի ազնիվ և պարկեշտ անհատի, անկախ իր ծագումից՝ համաձայն իր և իր նախնիների առաքինությունների: 

Ծանոթացեք Հայոց Ազնվակարգին:

Հայոց Իշխանաց Միություն

Ծանոթացեք հայ միապետականության և ազնվականության

հիմնարար փաստաթղթերին

bottom of page