top of page

Հայոց Նիշագիտական Խորհուրդ

Հունիսի 10-ը համավրվում է Նիշագիտության Միջազգային Օրը:  Հայոց Նիշապետ իշխան Վրէժ Աթաբէկեանը եւ Հայոց Նիշագիտական Խորհուրդը շնորհավորում են հայ նիշագետներին ու միապետականներին Նիշագիտության Միջազգային Օրվա կապակցությամբ եւ մաղթում են արդյունավետ աշխատանք հայոց նիշագիտական ավանդույթների ուսումնասիրության և վերականգնման բնագավառում:

 

Հայոց Նիշագիտական Խորհուրդը հանդիսանում է գերագույն նիշագիտական և կարգավորիչ-խորհրդատվական ատյան հայոց միապետական-ազնվական համակարգում և գործում է համատեղորեն Հայոց Իշխանաց Միությանը եւ Մէլիքաց Միությանը կից: 

Հայոց Նիշագիտական Խորհրդի հիմնական նպատակներն են՝ ապահովել միասնական ու համակարգված քաղաքականություն, կանոններ, չափորոշիչներ, և արարողություններ հայոց միապետական-ազնվական (արքայական, թագավորական, իշխանական, տիտղոսավոր և ոչ-տիտղոսավոր ազնվական) տոհմիկ տոհմանիշերի և անձնական զինանշանների, ինչպես նաև կնիքների և դրոշների բնագավառում: 

 

Նիշագիտությունը հատուկ մասնագիտացված գիտություն է, որն ուսումնասիրում և կարգավորում է նշանակների (տոհմանիշերի և զինանշանների) հետ կապված հարցերը: Այն ունի իր հատուկ մշակված կանոնները, լեզուն, ավանդույթները, գործառույթներն ու արարողությւնները: Դրոշագիտությունն ու կնքագիտությունը նիշագիտության ածանցյալ և օժանդակ գիտություններ են: 

Հայոց նիշագիտական համակարգում նշանակ (տոհմանիշ կամ զինանշան) է համարվում հայոց նիշագիտական կանոններով կազմված և համապատասխան վահանի վրա զետեղված նշանի կամ նշանների որոշակի պատկերը, որն ընդունված և գրանցված է Հայոց Նիշագիտական Խորհրդի կողմից Նիշամատյանում: 

Ցանկացած անձ՝ անկախ տոհմական ծագումից, նշանակի (զինանշանի) իրավունք ունի , պայմանով, որ այդ նշանակը մշակված և ստեղծված է Հայոց Նիշագիտական Կանոնների համաձայն: Հիշյալ կանոնների խախտումով ստեղծված նշանակները ապօրինի են: 

Հայքի պատմական նշանակներ

Հայ միապետական եւ իշխանական տոհմանիշեր

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Այս կայքը Հայոց Իշխանաց Միության միակ պաշտոնական կայքն է: Կայքի նյութերը կարող են օգտագործվել բացառապես Հայոց Իշխանաց Միության թույլատվությամբ և հղումով: Նյութերի ապօրինի օգտագործումը պատժվում է որենքով:

(C) 2016 by Armenian Princely Union

ՀԱՍՑԵ

Երևան
Հայք

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ
  • Grey Facebook Icon
  • Grey Google+ Icon
  • Grey Instagram Icon

© 2023 by HARMONY. Proudly created with Wix.com

bottom of page